Փաշինյանի՝ առաջիկա մոսկովյան այցի արդյունքներից շատ բան կախված կլինի Հարավային Կովկասում Ռուսաստանի հետագա ներկայության հեռանկարների առումով, կարծում է քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը։
«Տարածաշրջանն այժմ շրջադարձային փուլ է ապրում, որի հետևանքները պարզ կդառնան մոտ ապագայում։ Հարավային Կովկասն այժմ գտնվում է բիֆուրկացիայի կետում», – ասել է Կռիլովը՝ տեսակապի միջոցով ելույթ ունենալով Երևանում անցկացվող կլոր սեղանի ընթացքում։
Նա ընդգծել է տարածաշրջանում Թուրքիայի դերի աճը, ինչպես նաև Հայաստանի ղեկավարության՝ ԵՄ-ի հետ մերձեցման ուղեգիծը։ Այս երկու գործոններն էլ էապես ազդել են Ռուսաստանի դիրքերի վրա։ Կռիլովը մտահոգություն է հայտնել, որ այդ դիրքերը կարող են զգալիորեն թուլանալ կամ զրոյացվել, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերվի Հայաստանից։


