|
«Ինձ թվում է՝ նախագահի ընտանիքը լավ կանի կոշիկների հավաքածու պատվիրի. իսկապես ինչ-որ ֆետիշ է նկատվում, հաջորդ ներխուժման դեպքում այդ կոշիկները պլակատի մոտ անպայման ունենան, որովհետև ինձ թվում է՝ իսկապես գնալու են կոշիկների հետևից»,- ասուլիսի ժամանակ հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի՝ Լևոն Քոչարյանին ուղղված խոսքին, թե՝ «վերջին կոշիկն էլ ձեռքերիցդ առնելու ենք»։ Դիտեք նաև՝ *** |
|
«Փաշինյանը փնտրում է իշխանությունը պահպանելու հնարավորություններ և կապ չունի՝ դրա դիմաց մենք ինչ ենք զիջում, դրա համար էլ խոչընդոտներ չունի տարբեր մայրաքաղաքներում տալ իրարից 180 աստիճան տարբեր խոստումներ, որոնց գինը հետո մենք ենք վճարում»,- ասուլիսի ժամանակ հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությանը։ «Հայաստանի պետական բարձրաստիճան պաշտոնյան կանգնում է եվրոպացի պաշտոնյայի կողքին, վերջինս հայտարարում է, որ Ռուսաստանը մեր դեմ հիբրիդային պատերազմ է մղում, հետո այդ նույն կառավարությունը գնում է Ռուսաստան և ասում է՝ մենք բարեկամական հարաբերություններ ունենք։ Հիմա Ռուսաստանը սպառնալի՞ք է, թե՞ բարեկամ, կարո՞ղ եք կողմնորոշվել»,- հավելել է ընդդիմադիր պատգամավորը։ Դիտեք նաև՝ *** «Ռոբերտ Քոչարյանի բնորոշումով ասած՝ Նիկոլ Փաշինյանը աշխարհաքաղաքական Գիքորի կարգավիճակով կարծես բախտ է որոնում տարբեր տեղերում՝ Ֆրանսիայում, նախատեսում է նաև Թուրքմենստան գնա։ Երբ ԱԺ-ում զգուշացնում ենք գազի գնի թանկացման հետ կապված, մեզ մեղադրում են, թե հուշում եք ռուսներին, որ գազը թանկացնեն։ Իսկ հիմա Նիկոլ Փաշինյանը փորձելու է Գիքորի կարգավիճակով տարբեր տեղերում գազ մուրալ»,- ասուլիսի ժամանակ հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը։ «Էս մարդիկ չեն կարողանում հասկանալ, որ եվրոպական պետություններին պետք ենք այնքանով, ինչքանով կարող ենք Ռուսաստանին վնաս տալ, կամ Ռուսաստանից ամբողջապես կտրվենք, այլ պարագայում մենք իրենց հետաքրքիր չենք»,- շարունակել է Խաչատրյանը։ Դիտեք նաև՝ |
«Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը լավ կանի՝ կոշիկների հավաքածու պատվիրի»․ Քրիստինե Վարդանյան
Քաղաքական more
more
more
more
more
more
more


