Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Բանանային ճամփորդն իր թալիսման բանանը ծոցագրպանից հանելուց ու գլխարկի վրա դնելուց հետո, մեր մայրաքաղաքին ասում Էրևան, այնպես, ինչպես ասում է Իլհամ Ալիևը։ Նա բոլոր հայկական բնակավայրերն Ադրբեջանին հանձնելուց առաջ, նախ դրանք ասում է ադրբեջանական անուններով։
|
Կարդացեք նաև՝ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Բանանը դարձավ Նիկոլ Փաշինյանի նոր՝ թուրքական քաղաքական հասցեի, եթե կուզեք՝ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը: Պատահական չէ, որ Թուրքիայից վերցված բանանը Փաշինյանը ամուր պահում է սրտի հատվածում՝ կոստյումի ձախ ծոցագրպանում: Բանանն արդեն գործել է ազդեցություն. Երևանը Փաշինյանի շուրթերից հնչում է «Էրևան», վաղը կդառնա «Իրևան»...»։ *** |
|
Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլիստներ, լավ ե՞ք։ Գոհ ե՞ք ձեր ընտրությամբ, էս խեղկատակությամբ, խայտառակությամբ։ Ասեմ՝ ինքը իմ ղեկավարը չէ՛։ Ձե՛րն է։ Ձե՛ր սոցիումն է հիմա ի ցույց դնում աշխարհին։ Ձե՛զ է մատնացույց անում աշխարհին։ Չնայած, ի՞նչ եմ ասում, ո՞ւմ եմ ասում․ հայրենազրկությունը ձեզ համար՝ ոչինչ էր, սա՞ պիտի ազդի ձեր մտքին ու հոգուն։ Դեռ վստահ եմ, որ հրճվանքի մեջ եք, քանի որ ունեք վարչապետ ձե՛ր սոցիումից, ձե՛ր տեսակից․․․ Վայելե՛ք լիարժեք, ծիծաղե՛ք լիաթոք, որ ողջ աշխարհը ծաղրում է հային ու Հայաստանը»։ |


