▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ-ական պատգամավոր Ռուզաննա Երեմյանի հեռանալուց հետո դպրոցում իսկական ցնծություն է, հատկապես՝ աշակերտների ծնողների շրջանում

«Հրապարակ» թերթը գրում է. «Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի արդեն նախկին տնօրեն, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուզաննա Երեմյանը երեկ հրաժեշտի լալահառաչ խոսքով էր հանդես գալիս, որ հեռանում է «հարազատ կրթօջախից», որտեղ շուրջ 5 տարի աշխատել է։ Չնայած նա շուրջ մեկ ամիս է, ինչ պատգամավորական մանդատ է ստացել, սակայն միայն երեկ էր որոշել կրթահամալիրին հրաժեշտ տալ։ Իսկ դպրոցում իսկական ցնծություն է, հատկապես՝ աշակերտների ծնողների շրջանում: 

Մենք Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչությունից հետաքրքրվեցինք` կրթահամալիրը նոր ղեկավար ունի՞ արդեն։ Մեզ հայտնեցին, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել կրթահամալիրի կերպարվեստի ուսուցչուհիներից մեկը՝ Տաթևիկ Սարգսյանը։ Տնօրենի թափուր տեղի համար մրցույթն էլ արդեն հայտարարված է»։

info@asekose.am/095519696
Մամուլ more