▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքապետարանի ստորին էշելոններում վրդովված են

«Հրապարակ»-ը գրում է. «Հակակոռուպցիոն կոմիտեն երեկ հայտնեց, թե բացահայտել է Երևանի քաղաքապետանի ենթակայությամբ գործող մի շարք հիմնարկների աշխատակիցների մասնակցությամբ կաշառք տալու և ստանալու դեպքեր, 10 անձ ձերբակալվել է։ Կոմիտեի հաղորդագրությունից պարզ է դառնում, որ խոսքը 100-5000 դոլար գումարի մասին է։ Մեր տեղեկություններով, այս ձերբակալությունները բուռն վրդովմունք են առաջացրել քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկների աշխատակազմերի ստորին էշելոններում: Այստեղ վրդովված են, որ քաղաքապետարանի ամենաբարձր օղակներում հարյուրապատիկ ավելի մեծ գումարներ են վերցնում շինթույլտվությունների, ավարտական ակտերի և տարբեր այլ գործարքների համար, մինչդեռ Հակակոռուպցիոն կոմիտեն ընկել է մանր ձկների հետևից»:

Մամուլ more