
ՔԿ-ն միջնորդություն է ներկայացրել բլոգեր «Գեորգիքս»-ին կալանավորելու համար
Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 28-ին, ՀՀ Քննչական կոմիտեի քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայր, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Իջևան քաղաքում հաշվառված 21-ամյա Գեորգի Թարջումանյանի՝ հանրությանը հայտնի բլոգեր «Գեորգիքս»-ի նկատմամբ։


