«Փորձում են ցույց տալ, թե Արցախը երբեք հայկական չի եղել»․ Սաղաթելյան
ՀՀ-ի վարած արտաքին քաղաքականության ուղիղ հետևանքն է․ Իշխան Սաղաթելյանը՝ Դադիվանքից «գողացված» սրբապատկերների մասին
«Սա ուղիղ հետևանք է Հայաստանի վարած արտաքին քաղաքականության ու այն արձագանքի, որ եղել է մինչ օրս։ Այսինքն՝ վերահաստատվում է, որ Նիկոլ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանը զոհից դարձնում է ագրեսոր»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։
Բանն այն է, որ Ադրբեջանի մշակութային ժառանգության պահպանության, զարգացման և վերականգնման պետական ծառայության պետ Սաբինա Հաջիևան հայտարարել է, որ վերականգնողական աշխատանքներ են սկսել Դադիվանքում` հիշեցնելով, որ այնտեղից հայերի տարած սրբապատկերներն ու խաչքարերն իրենց դիմումի համաձայն ընդգրկվել են Ինտերպոլի «Գողացված արվեստի գործեր» տվյալների բազայում և Ինտերպոլի անդամ պետություններից որևէ մեկում հայտնաբերվելու դեպքում պետք է վերադարձվեն Ադբեջանին։
Դիտեք նաև՝
Մենք մաս չենք կազմի ապօրինի քննիչ հանձնաժողովներին․ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մասին
«Դաշինքում դեռ չենք քննարկել հարցը, հետևաբար վերջնական որոշումը չեմ կարող ներկայացնել։ Իմ կարծիքով՝ այս Ազգային ժողովի կողմից ստեղծվող հակաօրինական քննիչ հանձնաժողովներին մաս կազմելու ցանկություն չունենք։ Նախորդ խորհրդարանի՝ ՔՊ-ի կողմից կյանքի կոչված քննիչ հանձնաժողովների արդյունքները մենք տեսել ենք։ 5 տարի մարդկանց խաբեցին` իբր պատերազմի հանգամանքները քննվում են, բայց մինչ օրս հանրությունը դրա վերաբերյալ տեղեկություն չունի»,- ասաց Սաղաթելյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե զեկույց է պատրաստվում Հայ առաքելական եկեղեցու «ճգնաժամի» վերաբերյալ ու դրանից հետո էլ ԱԺ-ում գուցե քննիչ հանձնաժողով ստեղծվի։
Դիտեք նաև՝
***


