▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու համար»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը Տավուշի ուղղությամբ նախօրեին հատած ադրբեջանցու մասին:
Մի ամբողջ օրը սովորական քաղաքացիները, համայնքային պաշտոնյաները, մամուլը տարբեր դրվագներով ու բովանդակությամբ խոսում և գրում էին սահմանահատման մասին, ու սա այն դեպքում, որ ադրբեջանցի փնտրելու խնդիր ի սկզբանե չի էլ եղել:
Սա է տեղեկատվական անվտանգության ապահովման և դրա վերաբերյալ պատկերացումների իշխանության մակարդակը, որտեղ տարրական օպերատիվության և տեղեկատվական ռիսկերի կառավարման մեխանիզմներ գոյություն չունեն»:

***

ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել, որում նշված է․ «2026թ. հոկտեմբերի 19-ին՝ 17:50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում (Տավուշի մարզ) հայտնաբերվել է Թովուզի շրջանի Չատախ գյուղի բնակիչ, 1968թ. ծնված Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Քասիմով Յաշար Ալի Օղլուն:

Իրականացված ստուգողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ քաղաքացին ՀՀ տարածքում հայտնվել է մոլորվելու արդյունքում:

Ձեռնարկվում են համապատասխան գործողություններ ԱՀ քաղաքացուն վերադարձնելու նպատակով»։

Հասարակություն more