▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պահանջում եմ դատական համակարգից ըստ էության քննել ու լուծել Վեհափառի և մյուսների գործով այս ամոթալի մեղադրանքը. Արթուր Ղամբարյան

Երբ դատավորները հաջորդաբար հրաժարվում են գործից (ծիծաղ առաջացնող պատճառներով), դա վկայում է համակարգում ամեն մի մարդ-դատավորի սեփական անձի ինքնապահպանման բնազդի մասին, որը հաղթում է արդարադատության գաղափարին, այս մասին հայտարարել է ՀՀ Քննչական կոմիտեի նախկին փոխնախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանն՝ անդրադառնալով Վեհափառ Հայրապետի ու Սրբազանների գործին։

Ղամբարյանի խոսքով՝ յուրաքանչյուրը փորձում է «գնդակը փոխանցել» հաջորդին՝ խուսափելով պատասխանատվությունից:

«Չինովնիկների կաստայի վերածված դատական համակարգի փխրունության պատճառներից մեկը ԲԴԽ-ի ֆունկցիոնալ գոյության բացակայությունն է:

Վերջապես իմ ու շատերի բնական պահանջն է, որ դատավորը գործի բացառապես պարտքի կոչով, այլ ոչ թե հետևանքների հաշվարկով: Արդարադատությունը չի կարող գոյություն ունենալ առանց խիզախության:

Դատավորը չի կարող ընտրել իր գործերը, ինչպես բժիշկը չի կարող ընտրել իր բուժառուին: Դատավորը պարտքի կոչով պարտավոր է դեմ առնել ճնշմանը, այլ ոչ թե փախչի դրանից:

Եթե չունեք հանրության համար ընկալելի որոշում կայացնելու ունակություն կամ խիզախություն, ապա հրաժարվեք պատասխանատու ֆունկցիայից կամ գնացեք սովորեք «մասիսներից» ու «մացոներից». գոնե նրանք որոշում են կայացնում...

Պահանջում եմ դատական համակարգից ըստ էության քննել ու լուծել Վեհափառի և մյուսների գործով այս ամոթալի մեղադրանքը: Հասել ենք այն աստիճանի, որ դատական համակարգից պահանջում ենք ոչ թե իրավունքի վրա հիմնված արդարադաություն, այլ պարզապես ձևական (ընթացակարգային) արդարադատություն»,- հավելել է պրոֆեսոր Ղամբարյանը։

Հիշեցնենք՝ դատավոր Սերժ Ռուշանյանը որոշեց Վեհափառ Հայրապետի ու վեց Սրբազանների գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։

Դատավորը հայտարարեց, թե մտավախություն ունի, որ կարող է ենթարկվել կարգապահական պատասխանատվության, քանզի, ընդդատության խնդիր է տեսնում, ըստ այդմ, որոշեց գործն ուղարկել Երեւանի դատարան։

info@asekose.am/095519696
Քաղաքական more