▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ովքեր ունեն 2010թ.-ից ցածր մեքենա չեն կարողանա մուտք գործել մայրաքաղաք. Գևորգ Ստեփանյան

Հարգելի՛ հայրենակիցներ Երևանի 9%-ոց «իշխանության» ամանորյա նվերը՝ քաղաքացիներին։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը:

«Քաղաքի կառավարման ղեկին հայտնվածները՝ որոշել են, ովքեր ունեն 2010թ ից ցածր մեքենա չեն կարողանա մուտք գործել մայրաքաղաք։

Ովքեր ունեն մեքենա, որի վրա տեղադրված է հեղուկ գազ, օդ գազ, նրանք նույնպես կկանգնեն լուրջ խնդիրների առաջ։

Ովքեր չունեն Evro 4-ին համապատասխանող մեքենաներ, նրանք ևս քաղաքի փողոցներից չեն կարող օգտվել։

Հա ի դեպ, «բարձր դասի» մեքենա վարողներին՝ դուք ևս անմասն չեք մնա սյուրպրիզներից…

Քաղաքացին գույքահարկը պարտավոր է վճարել ու մեքենան վարել սահմանափակ տեղերում։

Հասարակությանը բաժանել սևերի ու սպիտակների, իսկ հիմա նաև հարուստների ու աղքատների։

Չե՛ք ասել, բայց անելու են։

Ասում են, ընտրել են մեզ, մենք էլ ոնց ուզում անում ենք»,- գրել է նա:

Հավելենք, որ ավելի ուշ էլ՝ Գևորգ Ստեփանյանը հետևյալ գրառումն է  կատարել․ 

«Աղջիկներ ու տղաներ» թուլացեք

Երևանի փոքրամասնության «քաղաքապետի» մամլո խոսնակը անդրադարձել է իմ հայտարարությանն ու չի՛ հերքել!!!

Տիկին խոսնակ, մինչ ձեզ այդ պաշտոնը երկու տարբեր մարդիկ արդեն հայյտնվել են տհաճ վիճակում, փորձելով ինձ հակադարձել ու իմ ասածները հերքել, բայց քիչ ժամանակ անց հայտնվել են տհաճ վիճակում, մի փորձե՛ք զբաղեցնել երրորդ հորիզոնականը…

Կարմիր գծերի, տրանսպորտի, գույքահարկի, աղբահանության թանկացման ձեր մոլուցքը, ես մեր հանրությանն ավելի շուտ էի իրազեկել ու ինչպես այսօր նույն գործելաոճով ձեր նախորդները փորձել էին հերքել, ու եղավ այն ինչ լինելու էս պարագայում։

Ինչ վերաբերվում է like -ին, ախր բոլորը գիտեն ովքեր են տառապում այդ «հիվանդությամբ» ու ովքեր են քշում ֆեյքերին…

Հա ի՛ դեպ, ձեր պարտավորությունների մեջ չի մտնում ինձ ուղղություն ցույց տալ , դուք կամ հերքե՛ք, կամ հաստատե՛ք տեղեկությունը։

Հ.Գ. Կարող եք հրապարակային հայտարարե՛ք, եթե իմ տեղեկություններն իրականություն դարձան, ու նոր սահմանափակումներն կյանքի կոչվեցին, դուք հրաժարական կտաք։

 

Բլոգ more