|
ԻՔՄ համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ոստիկանությունը հայտարարել է, որ «բացահայտել է, որ 122 դպրոցի տնօրենը կաշառք է վերցրել»
Ոստիկանությունը դա իմացել է ձեզ բոլորիդ հայտնի ուսուցչուհուց, որին «Իրազեկի» թիմակիցներիս հետ միասին ես եմ համոզել, որ գնա ու դիմի քրեական ոստիկանություն:
Բայց այստեղ, բնավ, կարևոր չէ, թե ում են գնում բացահայտման դափնիները: Այստեղ խնդիրն այն է, որ կոռուպցիայի մասին ազդարարող քաղաքացին չի դիմում իրավապահներին, չի հայտնում Արդարադատության նախարարության՝ գրանտերով ստեղծված azdararir.am կայքով, այլև եկել ու դա հայտնել է մի հասարակական կազմակերպության:
Ընդ որում, այդ կինը չէր ուզում ոստիկանությանը դիմեր: Վախենում էր, որ տնօրենն իր կապերով ոչ միայն չի դատվի, այլև իր՝ ուսուցչուհու քթից կբերի:
Ես խորապես հույս ունեմ, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ, այս խնդիրը մասամբ կլուծվի ու մարդիկ չեն վախենա կոռուպցիայի մասին իրավապահներին հայտնելուց»:
|