|
Երեկ՝ նոյեմբերի 3-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի հարևանությամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ ամենի հետևանքով 11-ամյա տղա երեխան անգիտակից վիճակում տեղափոխվել է «Մուրացան» մանկական հիվանդանոց։ Երեխայի մայրը՝ Գայանե Մաթևոսյանն ասել է, որ դեպքի մանրամասներն իրենց հայտնի չեն, քանի որ երեխան այդ պահին անգիտակից է եղել․․․ «Ընկերների պատմելով՝ դեպքից առաջ տղաս եկել և իրենց ասել է, որ իրեն կոնֆետ են հյուրասիրել, որն իր խոսքով՝ շատ համեղ է եղել։ Դրանից հետո նա գնացել է տաք սուրճ խմելու, որից հետո ընկերներին ասել է, որ իրեն լավ չի զգում, և վազելով եկել է տուն։ Մենք չենք կարողանում հասկանալ, թե դրանից առաջ ինչ է տեղի ունեցել, ով է մոտեցել երեխային, արդյոք նրան որևէ բան են տվել, և ինչ հանգամանքներում է նա հայտնվել նման վիճակում»,- պատմել է մայրը։ «Մուրացան» մանկական հիվանդանոցում նրան անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել։ Հարազատի փոխանցմամբ՝ կատարված հետազոտությունների և անալիզների պատասխանները դեռևս չեն ստացել։ Այս պահին երեխայի վիճակը շարունակում է մտահոգել հարազատներին։ Նրանց խոսքով՝ տղայի հիշողությունն ամբողջությամբ չի վերականգնվել, միայն իր անունն ու ազգանունն է հիշում, իսկ դեպքի հետ կապված ոչինչ չի կարողանում պատմել։ |
11-ամյա տղային այգում կոնֆետ են հյուրասիրել․ նա անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց
Հասարակություն more
more
more
more
more
more
more


