▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նեռի նշանը` երեք 6-երը ճակատին դաճած այս կերպարը Երևանում համերգ տալու 2-րդ փորձն է անում»

Բլոգեր Արմեն Հարեյանը ներկայացրել է Սրբազան Հայաստան ֆեյսբուքյան էջի հայտարարությունը,որտեղ գրված է.

Նեռի նշանը` երեք 6-երը ճակատին դաճած այս կերպարը դեկտեմբերի 19-ին պատրաստվում է իր ներկայությամբ պղծել Երևանը` ելույթ ունենալով Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Սա նրա երկրորդ փորձն է:

Առաջինը կանխվեց 2022թ. Տիրոջ ողորմությամբ, հավատավոր ժողովրդի աղոթքներով ու հայ գիտակից մարդկանց հակազդեցության շնորհիվ:

Հրաժարվում ենք սատանայից և նրա բոլոր խաբեություններից, նրա պատրանքներից, նրա խորհուրդներից, նրա ընթացքներից, նրա չար կամքից, նրա չար հրեշտակներից, նրա չար ծառաներից, նրա չար կամարարներից և նրա ողջ չար զորությունից․ հրաժարվելով հրաժարվում ենք։

Ազգությամբ բաշկիր Ալիշեր Վալեևն, ով առավել հայտնի է  Մորգենշտերն անունով, Ռուսաստանում գործող ռեփեր է, ով ՌԴ ներքին անվտանգության կողմից վտարվեց երկրից:

Հասարակություն more