▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մոսկվայում չէի կարող չանդրադառնալ հրեշավոր ընտրակեղծիքներին». Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այս պահին Մոսկվայում անցկացվում է «Հանուն ազգերի ազատության» խոշոր միջազգային համաժողովը։ Համաժողովին մասնակցում են պատվիրակություններ ԱՄՆ-ից, Իրանից, Եվրոպայից, Բրազիլիայից, Չինաստանից, ինչպես նաև Աֆրիկայի և Ասիայի երկրների մեծամասնությունից։ Մի խոսքով՝ աշխարհի ավելի քան հիսուն երկրների քաղաքական գործիչներ և վերլուծաբաններ։
Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ամբողջ աշխարհում արդար և թափանցիկ ընտրական գործընթացների անցկացման հարցերին։
Որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ՝ չեմ կարող չանդրադառնալ նաև այն հրեշավոր ընտրակեղծիքներին, որոնց հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը թույլ չտվեցին մուտք գործել խորհրդարան, իսկ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց անհեթեթ և կեղծ մեղադրանքի հիման վրա։
Ստորև ներկայացնում եմ իմ ելույթը»։

Դիտեք նաև՝

Արևմուտքն աչք է փակում ՀՀ–ում բռնաճնշումների և կալանավորումների վրա. Էդուարդ Շարմազանով

«Դեռևս հունիսյան խորհրդարանական ընտրություններից առաջ արևմտյան շատ առաջնորդներ և կազմակերպություններ բացահայտ աջակցում էին իշխանական կուսակցությանը` միջամտելով երկրի ներքին գործերին»,– Մոսկվայում անցկացվող «Հանուն ազգերի ազատության» միջազգային համաժողովին ասել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամը։

Նա հիշեցրել է երկրում ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնորդների քրեական հետապնդման մասին։

Հասարակություն more