▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդ, ով սիրում է Հայաստանը գործով ու սրտով. Րաֆֆի Հովհաննիսյանի ծննդյան օրն է

Կան կենսագրություններ, որոնք դուրս են գալիս անհատական ճակատագրի շրջանակներից և դառնում մի ամբողջ ժամանակաշրջանի խորհրդանիշ։

Այսօր իր ծննդյան օրն է նշում Հայաստանի Հանրապետության առաջին արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը՝ գործիչ, ում անունն անքակտելիորեն կապված է հայրենադարձության ֆենոմենի և նորանկախ պետականության առաջին քայլերի հետ։

Ֆրեզնոյից Երևան ձգվող նրա ճանապարհը պարզապես աշխարհագրական տեղափոխություն չէր. դա գիտակցված ուխտագնացություն էր դեպի արմատներ՝ պատմական այն պահին, երբ Հայաստանին օդի ու ջրի պես անհրաժեշտ էին աշխարհին ծանոթ, բայց հայրենիքի ցավով ապրող մարդիկ։

Որպես առաջին ԱԳ նախարար՝ նա կերտեց ինքնիշխան Հայաստանի դիվանագիտական դեմքը՝ աշխարհին հասկանալի լեզվով ներկայացնելով մեր ժողովրդի իրավունքներն ու ձգտումները։

Իսկ հետագա տասնամյակներում՝ թե՛ որպես վերլուծաբան, թե՛ որպես ընդդիմադիր գործիչ, նա փորձեց հայաստանյան քաղաքական դաշտում արմատավորել քաղաքացիական արժանապատվության և ազատ խոսքի մշակույթը։

Նա երբեք չվախեցավ դժվարություններից, միշտ եղավ ժողովրդի կողքին՝ թե՛ ուրախության, թե՛ փորձությունների պահին։

Քաղաքականության մեջ նա բերեց մի նոր՝ բարիդրացիական, կիրթ ու մարդկային մշակույթ, որտեղ գլխավոր արժեքը մարդն է ու նրա արժանապատվությունը։

Տարեդարձի այս օրը մաղթենք Րաֆֆի Հովհաննիսյանին քաջառողջություն, հոգու ամրություն և չընկրկող լավատեսություն, ինչպես նաև ՝ անսահման սեր  գեղեցիկ ընտանիքում՝ տիկնոջ՝ բոլորի կողմից սիրված Արմինե Հովհաննիսյանի, հինգ զավակների և չորս թոռնիկների հետ,  և, իհարկե, ամենանվիրական երազանքի իրականացում՝ տեսնել Հայաստանը խաղաղ, ժպտացող ու երջանիկ։

Հասարակություն more