▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լուսինե Բադալյանին Լուլու անվանելու համար` Էդգար Ղազարյանը նախազգուշացում ստացավ

Էդգար Ղազարյանը նախազգուշացում ստացավ ԱԺ ամբիոնից Լուսինե Բադալյանին Լուլու անվանելու համար

«Ես չեմ կարծում, որ Դուք բավարար հարաբերություններ ունեք տիկին Բադալյանի հետ, որ նրան անվանեք Լուլու։ Ձեզ ոչ մեկն այսող Էդո չի անվանում»,– «Ուժեղ Հայաստանի» պատգավորին ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

***

«Վարչապետը եկել է, որ դեռ պարզ չի ինքը 2-րդ անգամ այստեղ գալու հնարավորություն կունենա, թե՝ չէ, որովհետև դեռ այդ պահին կառավարության ծրագիրը հավանության չէր արժանացել, ինքն արդեն որոշում ա հաջորդ գալուց ով պիտի դահլիճում լինի, ով պիտի միջանցքում լինի»,- ԱԺ նիստին իր ելույթում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։ «Այստեղից հրահանգներ է տալիս, ասում ա՝ «ասել եմ կզցնելու եմ՝ ուրեմն կզցնելու եմ»։ Ես զարմանում եմ, մարդու փորն ինչքան պիտի ցավա, որ էդ ժամանակ դիտողություն չանի և չասի՝ չի կարելի հյուր ԱԺ-ում՝ ԱԺ ամբիոնից նման խոսույթ առհասարակ հնչեցնել, պատգամավորի նկատմամբ պետք ա հարգալից խոսել, այլ ոչ թե պետք ա պատգամավորին, նրա ընտանիքի անդամներին ձերբակալության ապօրինի ցուցումներ տալ»,- շարունակեց ընդդիմադիր պատգամավորը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ի նիստին ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը դիտողություն արեց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանին՝ ասելով․ «Հերիք եղավ, բոլ եղավ, չեմ կարողանում գոռալ, փորս ցավում ա»։

Դիտեք նաև՝

info@asekose.am/095519696
Քաղաքական more