▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լարված իրավիճակ՝ Ամուլսարի հանքի հարցով ակցիային. «Դուք ո՞վ եք, որ որոշեք, թե աղջկան ինչ է սազում»

Տեսանյութն՝ Asekose-ի տելեգրամյան ալիքում

Կ․ Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիրի դիմաց իրավիճակը լարվեց ոստիկանների և ակցիա անցկացնող բնապահպանների միջև։ «Ես ձեզ նորմալ մոտեցա, հարցրեցի, թե ինչ իրավունքով ակցիայի մասնակցին չեք թողել վերև բարձրանա, դուք ինձ ասում եք՝ աղջիկ ես, չի սազում։ Դուք ո՞վ եք, որ որոշեք, թե աղջկան ինչ ա սազում, ինչ չի սազում»,- ասաց Անի Խաչատրյանը: «Այո, ես որոշում եմ ՀՀ քաղաքացին ինչպես կարող է մոտենալ ոստիկանության ծառայողին»,- ասաց ոստիկանը:

***

«Մեր խմբում 7-8 հոգի ենք, ման ենք գալիս, մեզ հետ ԱԱԾ մարդիկ են ման գալիս՝ 10 հոգով, ու ասում են՝ մենք ձեր ապահովությունն ենք պաշտպանում․ 10 հոգի ԱԱԾ-ից կցել, ասել՝ գնացեք ակցիայի կազմակերպիչների կողքով քայլեք, որ վախենան, դա նորմա՞լ է»,- Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դիմաց, որտեղ անց է կացվում COP17-ը, ակցիայի ժամանակ ասաց կազմակերպիչներից մեկը։ «Մենք շատ լավ ապահովված ենք, ԱԱԾ և ոստիկանությո՛ւն, մի մտածեք. որ դուք բան չանեք, ուրիշները մեզ բան չեն անելու»,- շարունակեց բնապահպանը։

***

Ամուլսարը չի դառնալու հանք, Ամուլսարը մնալու է սար. Երևանում բողոքի ակցիա է

Մարզահամերգային համալիրի մոտ ակցիա և COP17-ին ուղղված քայլերթ է անցկացվում` ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման։

«Փորձագետները, գիտնականները, ում հետ ես աշխատել եմ, իրենք եզրակացություն են տվել, որտեղ շատ հստակ գրված է, թե ինչպիսի վտանգներ են սպասվում Ամուլսարի գործունեության ժամանակ։ Դուք գիտե՞ք, որ այնտեղ ուրանի պաշարներ կան, գիտեք` ինչո՞ւ Սովետական Միությունը թույլ չի տվել, որպեսզի էդ հանքը աշխատի»,–լրագրողներին ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը։

Դիտեք նաև՝

Հասարակություն more