«Կոնսերվատորիայի պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները». Վարդան Հակոբյան
Դիրիժոր Վարդան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում ավելի վաղ լուսանկար էր հրապարակել ու գրել. «Այս դատարկ պատը Կոնսերվատորիայում է, այդտեղ եղել է պատերազմում սպանված երաժիշտների նկարները, որոնք հանվել են։
Այս անկյունը վերականգնելը կոնսերվատորիայի ուսանողության ու դասախոսական կազմի պարտքն է, եթե այն չվերականգնվեց, շուտով կփակվի նաև Կոնսերվատորիան։
Կոմիտասցիները չեն կարող վերածվել անլեզու և հնազանդ ստրուկների։
Սա գոյութենական կռիվ է, ոչ միայն պատվի։
Սերունդները մեզ չեն ներելու ընկրկելու դեպքում»։


