▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կնոջը նվաստացնող տղամարդու տեսանյութը նկարահանած կինը պատմել է՝ ինչ է եղել մինչ այդ​

Օրեր առաջ համացանցում տարածվեց տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես է տղամարդը հանրային տրանսպորտում վիրավորում և նվաստացնում իր կողակցին։ 

Կադրերում տղամարդը, կարծես թե, գտնվում էր ալկոհոլի ազդեցության տակ, իսկ կնոջ հոգեվիճակն ու վարքագիծը մտահոգության տեղիք էին տալիս։ Ավելի ուշ միջադեպին միջամտել էր նաև մեկ այլ ուղևոր, ինչի հետևանքով լեզվակռիվ էր սկսվել։ Տեսանյութից տպավորություն էր ստեղծվում, որ կինը կարող է ենթարկվել հոգեբանական ճնշումների և պարբերական նվաստացումների։

ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանն ավելի ուշ հայտնել էր, որ տեսանյութում երևացող տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։

Միջադեպի առնչությամբ ՆԳՆ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել էին նաև տեսանյութը նկարահանած կնոջը։ ՆԳՆ-ից հայտնել էին, որ նա կներկայացվի նախաքննական մարմին։ Տեսանյութը նկարահանած կինը՝ Արփինե Ասլանյանը,  հետագայում հրապարակում է արել՝ պատմելով, թե ինչ է տեղի ունեցել դեպքից առաջ։​

***

Երևանյան ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնություն կիրառած և հասարակական կարգը խախտած տղամարդը չի կալանավորվի. նրա նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները։ Տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։

Քննչական կոմիտեից նաև հայտնել են, որ քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ։

Նրանցից մեկի նկատմամբ (տղամարդուն նկարահանող կինը–խմբ.) կիրառվել է ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասը (խուլիգանությունը) և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

Մյուս անձի նկատմամբ (ենթադրաբար իր կնոջը վիրավորող տղամարդը–խմբ.) կիրառվել է ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետը (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը՝ զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից)։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը։

Նախաքննությունը շարունակվում է։

​

Հասարակություն more