Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Կարո՞ղ է արդյոք «Ակբա» բանկն (Acba bank OJSC) ահաբեկիչներին ֆինանսավորել:
Ուրեմն, վերջերս պարզվեց, որ երբեք ԱՄՆ-ում չեղած, ԱՄՆ-ի մուտքի վիզա երբևէ չունեցած ՀՀ քաղաքացին Երևանում իր տանը նստած (միգուցե` քնած) «Ակբա» բանկի քարտով ԱՄՆ-ում 170 ԱՄՆ դոլարով ինչ-որ ավտոմեքենա է բենզինով լիցքավորել: «Ակբա» բանկը հրաժարվում է հետաքննություն իրականացնել և, ըստ այդմ, բացահայտել աներկբա զեղծարարությունը: Ըստ բանկի, քաղաքացին օգտվել է ինչ-որ կայքերից, որոնք ռիսկային են:
Ի գիտություն «Ակբա» բանկի, աշխարհում արգելված ահաբեկչական կազմակերպություններն, օրինակ` «Հեզբոլահ»-ը, «Համաս»-ն առերևույթ կամ թաքնված կայքեր ունեն: Ենթադրենք քաղաքացին այցելել է այդ կայքերից մեկը, որի արդյունքում իր կողմից օգտագործվող «Ակբա» բանկի քարտով, «Ակբա» բանկի համաձայնությամբ, ԱՄՆ-ում Shell բենզալցակայանում ինչ-որ ավտոմեքենա 170 ԱՄՆ դոլարով բենզինով է լիցքավորվել: Մի՞թե «Ակբա» բանկին չի հետաքրքրում, թե որտեղ է գնացել իր գումարը: Իսկ միգուցե ԱՄՆ-ում Shell բենզալցակայանում 170 ԱՄՆ դոլարի բենզինով ավտոմեքենա լիցքավորողը «Հեզբոլահ»-ի, «Համաս»-ի ահաբեկի՞չ էր կամ Ուսամա Բեն Լադենի գործընկե՞րը: Չէ՞ որ այդ դեպքում կստացվի, որ «Ակբա» բանկը միջազգային ահաբեկչության հովանավոր է:


