▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարդինալ Կլաուդիո Գուջերոտին մտահոգություն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ վերջին գործողությունների առնչությամբ

Վատիկանի Արևելյան եկեղեցիների վերատեսչության ղեկավար, կարդինալ Կլաուդիո Գուջերոտին մտահոգություն է հայտնել Նիկոլ Փաշինյանի կառավարության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջև լարվածության, ինչպես նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ վերջին գործողությունների առնչությամբ։

Երուսաղեմի Հայոց պատրիարքության հաղորդագրության համաձայն՝ կարդինալն այս մտահոգությունները հայտնել է նոյեմբերի 17-ին՝ Սուրբ Հարության տաճար կատարած այցի ընթացքում, Թեոդորոս եպիսկոպոս Զաքարյանի հետ զրույցում։

Կարդինալի Գուջերոտին Գերաշնորհ Տեր Թեոդորոս եպիսկոպոս Զաքարյանի հետ զրույցում մտահոգություն է հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջև ստեղծված լարված իրավիճակի, ինչպես նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ ուղղված վերջին գործողությունների առնչությամբ։։

Կարդինալ Կուջերոտին տասնամյակներ շարունակ սերտ կապեր է ունեցել հայ ժողովրդի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ։ Տիրապետելով հայերենին՝ թե՛ գրաբարին, թե՛ աշխարհաբարին, նա տարիներ շարունակ հայոց լեզու և գրականություն է դասավանդել Հռոմի Քահանայապետական արևելագիտական ինստիտուտում։ Նա բազմաթիվ հայագիտական ուսումնասիրությունների հեղինակ է, մասնավորապես՝ Հայ Եկեղեցու ձեռնադրության ծեսերի և Կիլիկյան շրջանի ծիսական ավանդույթների վերաբերյալ։

2024 թվականի փետրվարին կարդինալն այցելել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ Վեհափառ Հայրապետը բարձր էր գնահատել հայագիտության զարգացման գործում նրա ներդրումը։

Հասարակություն more