▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կարծում եմ, որ այս տղան ադրբեջանական բանակում սեռական բռնության է ենթարկվել». Արամ Սարգսյանը՝ Շաքիի դեպքի մասին

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հարցազրույց է տվել Նիկոլ Փաշինյանի ընտանեկան կայք «Արմթայմս»-ին և ասել, թե դիվերսիոն հարձակումներ Ադրբեջանը բազմաթիվ անգամներ է արել, հարձակվել հայկական հենակետերի վրա, հետո ասել, թե հայերն են հարձակվել, կրակել, սակայն Սյունիքի մարզի Շաքի համայնք ներթափանցած ադրբեջանցի զինվորի դեպքը այդ համատեքստում պետք չէ դիտարկել:
«Ես կարծում եմ, որ այս տղան ադրբեջանական բանակում սեռական բռնության է ենթարկվել: Նման դեպքում կա՛մ ինքնասպան են լինում, կա՛մ այսպես փախչում այլ երկիր: Նա պահանջելու է, որ իրեն Ադրբեջան չհանձնեն, այլ երրորդ ինչ-որ երկիր ուղարկեն»,- ասում է նա:
Ըստ Արամ Սարգսյանի՝ պատերազմից հետո, երբ սահմանը երկարել է, անցնելը դժվար չէ. «Պետք չէ մեծ աղմուկ բարձրացնել: Խաղաղություն լինի, թե չէ՝ նման դեպքերից չենք կարող զերծ մնալ, պարզապես մեր ներքին քաղաքական ուժերը ուզում են իրենց ցանկությունն իրականություն դարձնել: Ներքաղաքական աժիոտաժ է»:

Հասարակություն more