|
«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել պետական պաշտոններ զբաղեցնող անձանց հայտարարագրերը՝ պարզելու, թե ովքեր են նրանք և ինչ ունեցվածք ունեն։ «Այս անգամ մեր ուսումնասիրության կենտրոնում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն է։ Ո՞վ է Տիգրան Հակոբյանը․ Տիգրան Հակոբյանը ծնվել է 1960 թվականի մայիսի 1-ին Երևանում։ Նա մասնագիտությամբ լրագրող է, տարբեր տարիների աշխատել է մի շարք լրատվամիջոցներում և պետական կառույցներում։ Եղել է «Կոմունիստ» և «Республика Армения» թերթերի աշխատակից, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն, ինչպես նաև զբաղեցրել է ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հանրության հետ կապերի վարչության պետի պաշտոնը։ Աշխատել է նաև հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչությունում։ Անշարժ գույք․ Մյուսը Արաբկիր վարչական շրջանում գտնվող անհատական բնակելի տուն է՝ հողամասով և տնտեսական շինություններով։ Այն ձեռք է բերել 2003 թվականի մարտի 17-ին՝ նույնպես գնման եղանակով։ Հայտարարագրում նշված է, որ այս գույքի նկատմամբ սեփականության իրավունքը համատեղ է։ Տրանսպորտային միջոցներ․ Դրամական միջոցներ․ Բանկային հաշիվներում տարվա սկզբին ունեցել է 2 միլիոն 705 հազար 190 դրամ, 8 հազար 500 դոլար և 151 եվրո։ Տարեվերջին դրամային հաշվի մնացորդը կազմել է 5 միլիոն 399 հազար դրամ, դոլարայինը՝ 3 հազար 757 դոլար, իսկ եվրոյինը՝ 2 հազար 199 եվրո։ Եկամուտ․ Վարկ և ծախսեր․ 2025 թվականին անշարժ գույքի վերանորոգման համար նա կատարել է 3 միլիոն 500 հազար դրամի ծախս»։ |
Ի՞նչ ունեցվածք ունի ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը
Մամուլ more
more
more
more
more
more
more


