|
«Երեկ վարչապետը հայտարարեց, որ անկլավ, էքսկլավ սահմանների այս ու այն կողմում չի լինելու, ի՞նչ է սա նշանակում․ հանրավո՞ր է Արծվաշենը մնա Ադրբեջանին, իսկ Տիգրանանշենը՝ Հայաստանին»,- ասուլիսի ժամանակ լրագրողը հարցով դիմեց ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանին։
«Ձեր ասածը լուծումներից մեկն ա, կարող են անկլավները, որոնք երկրները ունեցել են, մեկը մնա մյուսին, մեկը՝ մյուսին, կարան փոխանակվեն, տեսականորեն կարող է ուրիշ տարբերակներ լինեն։ Տարբեր հնարավորություններ կան, որոնք քննարկվում են և կքննարկվեն Ադրբեջանի հետ, երկու երկրների կողմից էլ կա կառուցողական մոտեցում։ Սա համաժողովրդական քվերակություն ենթադրող հարց է և այդպես էլ պետք է լինի»,- ի պատասխան ասել է Միրզոյանը։
***
|
Ասուլիսի ժամանակ ԱԳՄԱՆ Արարատ Միրզոյանը պատասխանելով հայ-թուրքական սահմանի բացման և հարաբերությունների կարգավորման գործընթացում նոր բանագնացի նշանակման վերաբերյալ հարցին, մասնավորապես ասել է․ «Անկեղծ ասած դեռ հարց է՝ նոր բանագնացի կարիք կա՞, թե՞ չկա, որովհետև կարող է պատահել՝ սահմանի բացումը լինի ավելի շուտ, քան նոր բանագնացների թեկնածության համաձայնեցումը։ Մենք համարյա ամենօրյա կոնտակտի մեջ ենք Թուրքիայի մեր գործընկերների հետ։ Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն այնքան հասունացած է, որ շատ բանական կլինի ցանկացած օր ունենալ վերջանական և ամբողջական կարգավորում»։
|
|