▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիմա դուք ձեզ իրավունք եք վերապահում այլոց քննադատելո՞ւ...Հարութ Ուլոյանը՝ Նարեկ Կարապետյանին

Հարութ Ուլոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, թե

«Այն ուժերը, որոնք խորհրդարան չանցան, պետք է իրենց պատասխանատվությունն ընդունեն այս իրավիճակի համար, որովհետև իրենց բազմաթիվ անգամներ զգուշացրել էինք, որ չեք անցնելու, ձեր ձայները Փաշինյանին են գնալու»։

Այն, որ բազմաթիվ ուժեր չպետք է մասնակցեին ընտրություններին՝ իրենց իսկ շահերից ելնելով, դա լրիվ այլ հարց է։ Բայց, եթե խոսում ենք պատասխանատվության մասին, այն էլ՝ Փաշինյանի վերընտրվելու վերաբերյալ պատասխանատվության, ապա դրա առաջնային պատասխանատուն հենց այն ուժն է, որը պետք է այնպիսի համախմբում ապահովեր իր շուրջը, որից հետո միայն կարելի կլիներ քննդատել այլ ուժերի առանձին մասնակցությունը։

Տվյալ դեպքում «Ուժեղ Հայաստան»-ը ոչ միայն չգնաց նման համախմբման, այլև իր ապաքաղաքական ու պոպուլիստական գործողություններով ու հայտարարություններով վանեց իր պոտենցիալ ընտրողներին և արդյունքում ստացավ այն, ինչ ստացավ․ ամուլ խմբակցություն։

Ու հիմա փորձ է արվում այդ պատասխանատվությունը բարդել խորհրդարան չանցած ուժերի վրա։

Քաղաքական ուժերի համախմբումը կամ դաշինքը չի լուծում և չէր լուծելու այդ դաշինքի մեջ եղած ուժերի ունեցած ռեյտինգների հանրագումարի հարցը, այլ լուծելու էր պայքարին համաժողովրդական տրամադրություններ հաղորդելու ու անհաղորդ զանգվածներին ներգրավելու հարցերը։

Ուժերից մեկը, որը, ըստ էության, անցել էր խորհրդարան և դուրս շպրտվեց թՔՊ-ի քմահաճույքի պատճառով, դուք՝ ռեյտինգ ունեցող ընդդիմադիրներդ, նույնիսկ ի զորու չեղաք, կամ չցանկացաք նման զարգացումները կանխել, ու հիմա դուք ձեզ իրավունք եք վերապահում այլոց քննադատելո՞ւ։

Քաղաքական more