|
ԱՄՆ-ում կալանքի տակ գտնվող ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը, քաղաքացիների հարցերին պատասխանելու ժամանակ, անդրադարձել է ինչպես իր կալանքին վերաբերող հարցերին, այնպես էլ ՀՀ ներքաղաքական իրավիճակին: «Էս երկիրն ինձ ապօրինաբար պահում է՝ ոտնահարելով տարբեր տեսակի օրենքներ... ՀՀ-ում իրավիճակը կփոխվի իմ դուրս գալուց, երևակայի, շատ կարճ ժամանակ անց, եթե իհարկե մինչև էդ Հայաստանը մնա, որովհետև էն մարդիկ, ովքեր էսօր ԱԺ-ում են, անում են էն, ինչ արել են նախկինում. ցեմենտբետոնով պահելու են Նիկոլի իշխանությունը. Նիկոլը կհանձնի Տիգրանաշենը, կտա միջանցքը, կտա երկիրը»,- ասել է Ղուկասյանը: Ըստ նրա՝ իր գործով եթե ինչ-որ բան լինի, դա հնարավոր է նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայանալիք միջանկյալ ընտրություններից հետո: «Ընտրություններից հետո երևի մի դուռ կբացվի»,- հավելել է նա: |
«ՀՀ-ում իրավիճակը կփոխվի իմ դուրս գալուց կարճ ժամանակ անց». Վարդան Ղուկասյան
Քաղաքական more
more
more
more
more
more
more


