▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՀՀ իշխանությունները «չեն նկատում» Ադրբեջանի ԶՈՒ ինժեներական աշխատանքները ՀՀ տարածքում»․ Դավիթ Գալստյան

Լրագրող Դավիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ իշխանությունները «չեն նկատում» Ադրբեջանի ԶՈՒ ինժեներական աշխատանքները ՀՀ տարածքում․
Վերջերս գրել էի Ադրբեջանի կողմից ՀՀ օկուպացված տարածքներում դիրքերի ամրացման, ճանապարհների լայնացման․․․ մասին Ջերմուկի, Ծղուկի, Սև լճի / այլ հատվածներում (արբանյակային լուսանկարներով):
* Սահմանազատման հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից հետաքրքրվել էի՝ արդյոք հանձնաժողովը տեղյակ ա էս ամենից, արդյոք այդ աշխատանքները տեղավորվում են սահմանազատման գործընթացի տրամաբանության մեջ։
Հարցրել էի նաև՝ արդյոք աշխատանքները քննարկվել են Ադրբեջանի հետ (եթե այո, ապա ինչ արձագանք է եղել), և ինչ է նախատեսում անել սահմանազատման հանձնաժողովը ստեղծված իրավիճակի համատեքստում։
* Փոխվարչապետի գրասենյակը չի պատասխանել հարցերին՝ հարցումն ուղարկելով ՀՀ պաշտպանության նախարարություն։
«․․․ այլ տեղեկություններ չենք կարող հաղորդել»։
N.B․ Ենթադրաբար, սեփական տարածքում Ադրբեջանի ինժեներական աշխատանքները հանրային «չնկատելը» ՀՀ իշխանությունների «ինքնիշխանության» ծայրահեղ դրսևորումն ա»։

Հասարակություն more