▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայրը հետընթաց կատարելիս անզգուշաբար մահացու վրաերթի է ենթարկել դստերը

Երեկ՝ հոկտեմբերի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22:40-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով «Արարատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 1.5 տարեկան երեխա, որտեղ բժիշկներն արձանագրել են նրա մահը։
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Արարատ քաղաքի Աբովյան 9/59 հասցեի մոտից, ում անզգուշաբար հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկվել Արարատի մարզի բնակիչ Պավել Ս-ն։

Մահացածը 1,5 տարեկան Անահիտ Ս-ն է։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացած երեխան վարորդի աղջիկն էր։

Հասարակություն more