▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխուանա

Հոկտեմբերի 17-ին ՆԳՆ պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ Սևանի վարչական տարածքում կանգնեցրել են «Kia» մակնիշի ավտոմեքենան։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ ավտոմեքենայի ուղևորը պարեկներին է ներկայացրել դեղնականաչավուն զանգվածով երեք փաթեթ, որոնցից երկուսը թղթե փաթեթներ չեն եղել։ Դրանց ընդհանուր քաշը կազմել է մոտ 4.85 գրամ։ Հայտնաբերվել է նաև կաթուցիչ՝ դեղնականաչավուն զանգվածով։

Քաղաքացին հայտնել է, որ փաթեթներում և կաթուցիչում առկա զանգվածը մարիխուանա է, որը հոկտեմբերի 16-ին քաղել է Վարդենիսի դաշտերից մեկում աճող կանեփի բույսից և պահել օգտագործման նպատակով։

Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին։ Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։

Ըստ աղբյուրի՝ քաղաքացի, որի մոտ հայտնաբերվել են նշված նյութերը, Հայաստանի հայտնի բժշկական կենտրոններից մեկի բժիշկ-սրտաբան է։

Հասարակություն more