▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հասուն առաջնորդությունն սկսվում է այնտեղ, որտեղ այլևս «ձև անելու» կարիք չկա․ Մարգարիտա Գրիգորյան

Տեսալսողական մեդիայի ինդուստրիալ կոմիտեի նախագահ Մարգարիտա Գրիգորյանը տելեգրամյան ալիքում գրում է․ 

«Կար ժամանակ, երբ ամաչում էի ասել՝ «Ես չգիտեմ»։
​Ղեկավար պաշտոնում աշխատելիս թվում է, թե միշտ պետք է ուժեղ երևաս, բոլոր հարցերի պատասխաններն ունենաս ու երբեք օգնություն չխնդրես։ Ես էլ միշտ ասում էի՝ «Այո՛, ես կանեմ», ու հետո անմարդկային ջանքերով լուծումներ գտնում։
​Այսօր արդեն հանգիստ ասում եմ՝ «Չգիտեմ, եկեք միասին մտածենք»։ Եվ պարզվեց՝ դրանից ոչ հեղինակությունդ է պակասում, ոչ էլ ուժդ։
​Կանանցից հաճախ պահանջում են անհնարինը՝ լինել ուժեղ, բայց «փափուկ», վստահ, բայց ոչ անհարմար։ Ես հրաժարվել եմ այդ խաղից։ Կարող եմ լինել ուժեղ և հոգնած, ղեկավար և մարդ, ով օգնության կարիք ունի։
​Հասուն առաջնորդությունն սկսվում է այնտեղ, որտեղ այլևս «ձև անելու» կարիք չկա։
​Ուժը ամեն ինչ իմանալը չէ։
Ուժը չիմանալուց չվախենալն է։

Ռիլն ամբողջությամբ դիտեք այս հղումով»։

Բաժանորդագրվեք Մարգարիտա Գրիգորյանի տելեգրամյան ալիքին՝ այս հղումով

Շոու-բիզնես more