▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գյուղապետն ինչ աստիճանի ստրկամիտ լինի, որ համագյուղացու վրա կրակեն, ասի՝ ամեն ինչ հանգիստ է»․ Արեգ Սավգուլյան

Պատմաբան, «ՀայաՔվե»-ի անդամ Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սիսիանի Շաքի գյուղի միջադեպը հաշվի առնելով ՀՀ սահմանամերձ բնակավայրերում պետք է բնակիչներից կամավորական խմբեր ձևավորվեն, որոնք պետք է շուրջօրյա հերթապահություն իրականացնեն փողոցներում։
Ես չեմ վստահում այս իշխանություններին, ոչ էլ նրանց ուժայիններին։ Երբ բարձիթողի, անվերահսկելի իրավիճակի անունը դնում են խաղաղություն, իսկ դիվերսանտները ազատ շրջում են հայկական բնակավայրերում։ Ռիլեր են նկարում, անկոչ հյուրընկալում, մարդկանց վրա կրակում, Մեղրիի փողոցներում չափուձև անում։
Շաքիի գյուղապետ Ռուբեն Մինուճարի ականջը կանչի, ղեկավարն ի՞նչ աստիճանի բարադի և ստրկամիտ լինի, որ իր համագյուղացու վրա կրակեն, ասի՝ ամեն ինչ հանգիստ է ու նորմալ։ Այ, անմեղսունակ վաղը քո տան շեմին են հայտնվելու․ թե քո՞ քարանձավի ճակատից տրաֆարետ է կախված «Չաղմկել, այստեղ հանգրվանում է Բոռնեո կղզու նահանգապետը»»։

Հասարակություն more