Գնում ես, գնում ես՝ չուկ չակ, չարակ չակ ու պրծնում ա․․․ Փաշինյան
|
«Տեղի են ունեցել բանակցություններ, տեքստ է վավերացվել, որը համաձայնեցվել է։ Ի՞նչ կապ ունի, թե ես ինչ եմ ասել այնտեղ։ Ես որ ՀՀ վարչապետ եմ, բոլոր ոլորտների բոլոր նրբությունների ու առանձնահատկությունների մակարդակով տիրապետո՞ւմ եմ։ Տեքստեր կան ստորագրված, ի՞նչ կապ ունի, թե ես ինչ եմ ասել։ Բանակցությունների կողմերն արդեն ստորագրել են, տեքստը վավերացվել է։ Հիմա որևէ հարցի պատասխան պետք է փնտրել այդ տեքստի մեջ, տեքստից դուրս փնտրելու անհրաժեշտություն չկա»,- այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, որը վերաբերում էր TRIPP-ի վերաբերյալ բանակցություններին։ «Մեր խնդիրն էն չի, որ գնացքը գնա, գնա, ասեն՝ վերջ, ճանապարհը պրծավ․․․ Մեր խնդիրն էն ա, որ այս ճանապարհը շարունակվի, սա է տարբերությունը»,- նշեց Փաշինյանը պարզաբանելով ՀԿԵ-ի կոնցեսիոն կառավարման և TRIPP նախագծի տարբերությունը։ |


