▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե բռնապետություն լիներ, թաթիկներիցդ կբռնեինք, քվեարկել կտայինք»․ Փաշինյանն՝ ընդդիմությանը

«Մի հատ էլ ասում են՝ ՀՀ-ում բռնապետություն է հաստատված․ որտե՞ղ եք տեսել բռնապետությունը գա, ընտրություններից ամիսներ հետո, ընդդիմությանն առաջարկի գնալ հանրաքվեի, ըստ էության, վարչապետի հրաժարականի գնով։ Որտե՞ղ եք տենց բան տեսել»,- ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով նոր Սահմանադրության մասին։ «Էլ չեմ ասում, որ եթե բռնապետություն լիներ, ինչի՞ էինք ձեզ դիմում․ թաթիկներիցդ կբռնեինք, քվեարկել կտայինք։ Տենց բռնապետություն որտե՞ղ եք տեսել։ Օգտագործում եք տերմիններ, որոնց իմաստը չգիտեք»,- հավելեց նա։

Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում

«Երկուշաբթի Արդարադատության նախարարությունը կհրապարակի նոր Սահմանադրության նախագիծն ու ես ուղերձով կդիմեմ ժողովրդին»,- ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու անդրադառնալով ընդդիմությանն ուղղված առաջարկին՝ ասաց․ «Առաջարկում եմ, որ ընդդիմությունն ապահովի անհրաժեշտ 6 ձայնն ու մենք գնանք նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի։ Եթե ժողովուրդը դեմ կքվեարկի հանրաքվեին, ես հրաժարական եմ տալիս՝ հանրաքվեի պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում։ Եթե ժողովուրդը կողմ է քվեարկում, հաջորդ ընտրություններում՝ հերթական կլինեն, թե արտահերթ, չեմ առաջադրվում որպես վարչապետի թեկնածու։ Ես բաց եմ պահում առաջարկը․․․ Մի հատ էլ ասում են՝ ՀՀ-ում բռնապետություն է հաստատված․ որտե՞ղ եք տեսել բռնապետությունը գա, ընտրություններից ամիսներ հետո, ընդդիմությանն առաջարկի գնալ հանրաքվեի, ըստ էության, վարչապետի հրաժարականի գնով։ Որտե՞ղ եք տենց բան տեսել»։

***

Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում ՀՀ 2027թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը հանդես է գալիս եզրափակիչ ելույթով։ «Երկուշաբթի Արդարադատության նախարարությունը կհրապարակի նոր Սահմանադրության նախագիծն ու ես ուղերձով կդիմեմ ժողովրդին»,- հայտարարեց նա։

***

«Օրեր առաջ եթերում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, աննկուն սերժական, աննկուն միշիկական, հիմա նաև աննկուն սամվելկարապետյանական Էդգար Ղազարյանը հայտարարել, որ իրենք ճանաչում են Արցախի Հանրապետությունը»,- ԱԺ իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով․ «Սա նրա մասին է, որ քաղաքական այս ուժերը, որոնք հանդես են գալիս նոր Սահմանադրության դեմ ու խոսում Անկախության հռչակագրի պաշտպանության մասին, հանդես են գալիս մեր երկրի բովանդակության մեջ պատերազմի ու կոնֆլիկտի ԴՆԹ-ն պաշտպանելու և պահպանելու տրամաբանությամբ»։

***

«Ուշադրություն դարձրեք՝ էս քաղաքական ուժերի անուններին։ Պատերազմի կուսակցությունների անվան մեջ Հայաստան բառը կա։ Հայաստան բառն իրենց համար ծխածածկույթ ա, որ թաքցնեն հակաՀայաստան լինելը»,- ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ կոմպլեքսը հայտնի է հին ժամանակներից։

Հասարակություն more