▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էլ չենք խոսում՝ ինչ միլիարդներ են մսխվում, ինչ ատկատների, համակարգային կոռուպցիայի մասին են բարձրաձայնում քաղաքացիները և մասնագետները․․․

Հայաստանի Ժուռնալիստների Միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Կախա Կալաձեն այդպես մտածելու իրավունք ունի, դուք՝ ոչ

Ավինյանն իրեն հարող մեդիահարթակներով ինտենսիվորեն տարածում է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքը՝ մայրաքաղաքում ավտոմեքենաների թվի աճը մեծացող խնդիր է։ «Հնարավոր է՝ անհրաժեշտ լինեն խիստ սահմանափակումներ վարորդների համար՝ սկսած որոշակի թաղամասեր մուտք գործելու համար վճարներ գանձելուց մինչև տրանսպորտային միջոցների երթևեկության թույլտվություն միայն որոշակի օրերին։ Այս հարցի վերաբերյալ վերջնական որոշումը պետք է կայացնի քաղաքը»։

Կախա Կալաձեն դա ասելու իրավունքը վաստակել է։ Նա Թբիլիսիի քաղաքապետ է 2017 թվականից։ Նրա պաշտոնավարման ընթացքում՝ 2017-2026 թվականներին, քաղաքում իրականացվել են մի շարք խոշոր ճանապարհաշինական ծրագրեր, կառուցվել են ավտոմոբիլային նոր կամուրջներ, էստակադաներ և թունելներ, ինչպես նաև վերակառուցվել են հին ճանապարհային հանգույցներ։

2018 թ. կառուցվել է Ցինցաձե-Կարտոզիա փողոցների խաչմերուկի էստակադան։

2019 թ. շահագործման է հանձնվել Սարաջիշվիլի փողոցը Մարշալ Գելովանիի պողոտային միացնող 246 մետրանոց էստակադան։ Նույն թվականին մեկնարկել է Մարշալ Գելովանիի պողոտան Մուխրան Մաչավարիանի փողոցին միացնող նոր ճանապարհի կառուցումը։

2023 թ. բացվել է Մարշալ Գելովանիի պողոտան Մուխրան Մաչավարիանի փողոցին միացնող նոր՝ քառագոտի ճանապարհը։ Սկսվել է նաև Լիսի լիճը Գելովանիի պողոտային կապող ճանապարհի կառուցման ծրագիրը։

2024 թ. բացվել է Բաղեբիի և Համալսարանական փողոցի միջև կառուցված 260 մետրանոց, քառագոտի ավտոմոբիլային կամուրջը։

2025 թ. շահագործման է հանձնվել Համալսարանական և Պետրի Կավթարաձեի փողոցները կապող նոր թունելը։ Վաշլիջվարիում նույնպես իրականացվել են նոր ճանապարհի կառուցման և լանջերի ամրացման աշխատանքներ։

2026 թ. հոկտեմբերին բացվել է Դիղմուրա գետի վրայով կառուցված նոր կամուրջը, որը կապում է Վաշլիջվարիի և Դիղոմիի հատվածները։

Նշված ցանկը չի ներառում հին կամուրջների ու ճանապարհների վերանորոգման աշխատանքները։

Կախա Կալաձեի պաշտոնավարման ընթացքում՝ 2017 թվականից ի վեր, Թբիլիսիում իրականացվել են նաև նախկինում կառուցված կամուրջների և ճանապարհային ենթակառուցվածքների վերանորոգման ու վերակառուցման աշխատանքներ։

• 2018–2019 թթ. վերակառուցվել են Գլդանուլա գետի վրայով անցնող կամուրջները։

• 2018–2019 թթ. իրականացվել են Վախուշտի Բագրատիոնիի կամրջի վերակառուցման աշխատանքներ։

• 2019 թ. վերակառուցվել է Պոնիչալայի ստորգետնյա ճանապարհային անցումը։

• Հետագա տարիներին վերանորոգման աշխատանքներ են իրականացվել նաև Շալիկաշվիլիի և Մշվիդոբայի կամուրջների ուղղությամբ։

Բացի այդ, քաղաքապետարանի 2025–2029 թվականների ծրագրում ներառվել են Մինդելի և Գալակտիոնի կամուրջների ամբողջական վերակառուցումը, Թամար թագուհու կամրջի վերանորոգումը, ինչպես նաև Ռուսթավելի, Վաժա Փշավելայի և Գուրամիշվիլիի պողոտաների ու մի շարք այլ փողոցների վերակառուցումը։

Նիկոլ Փաշինյան, Տիգրան Ավինյան։ Ձեր դուետը բուդկա քանդելուց, տարին մեկ քաղաքի նույն հատվածը անորակ ասֆալտապատելուց, մի քանի մանկապարտեզների անորակ ռեմոնտից, մի քանի ձևական խուզած այգիներ ձևավորելուց, ծանրաբեռնված թաղամասերում, բակերի և ազատ տարածքների հաշվին, առանց քաղաքաշինական նորմերը պահպանելու, իրար կից բազմաբնակարան շենքերի կառուցման թույլտվություններ տալուց (առանց շենքերի միջև անհրաժեշտ հեռավորության, օդափոխության, կայանատեղիների), անորակ փոսալցման աշխատանքներից բացի՝ ի՞նչ եք արել։ Էլ չենք խոսում՝ ինչ միլիարդներ են մսխվում, ինչ ատկատների, համակարգային կոռուպցիայի մասին են բարձրաձայնում քաղաքացիները և մասնագետները։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» տվյալներով՝ 2019-ից մինչև 2024-ի ապրիլը տրվել է բազմաբնակարան շենքերի կառուցման 543 թույլտվություն, բայց նույն ժամանակահատվածում տրամադրվել է ընդամենը 49 ավարտական ակտ։

Հիմա էլ հանցավոր անգործության մեջ գտնվող Ավինյանը (տեղակալներով հանդերձ, հատկապես նա, ով հիմնական որոշումներ կայացնողն է քաղաքապետարանում) հայտարարում է, թե Երևանում մեքենայով տեղաշարժվելը պետք է որոշակի առումով ճոխություն դառնա։

Յա լո՞ւրջ։ Ո՞ւր մնացին ձեր հեծանիվներն ու սամոկատները, ձեր կասկեքը։ Նախկին ՔՊ-ական պաշտոնյայի հեծանիվ ներկրող ընկերության բիզնեսը լավ ծաղկեց էս ընթացքում, բա ինչի՞ դրանով չեք գործի գնում։

Սիգարետի բիչոկ հավաքի, կամերաներ տար, նկարահանվի, լուսանկարվի, ավտոբուս քշի... քոնը դա է...

Եթե դուք տարիներ շարունակ թույլատրել եք խիտ կառուցապատում, բիզնես կենտրոնների կառուցում՝ առանց համարժեք ճանապարհային ենթակառուցվածքներ ստեղծելու, ապա ինչո՞ւ խցանումների խնդրի լուծման հիմնական բեռը պետք է դրվի մեքենա ունեցող քաղաքացիների վրա։

Միլիարդներին մասին՝ հետո։ Հիմա՝ էսքանը։

Հասարակություն more