▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դա բարբարոսություն է․․․Ալեն Սիմոնյանը՝ կրկեսում շների շահագործման մասին

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Դիմում եմ Շրջակա միջավայրի նախարարին և, եթե դրա կարիքը լինի, նաև ԱԺ պատգամավորներին: Ըստ իմ տեղեկության` 2022 թվականից Հայաստանում արգելված է վայրի կենդանիներին վարժեցնելը և կրկեսներում օգտագործելը, բայց, ցավոք, այդ ցանկից դուրս են մնացել տնային կենդանիները` այն հիմնավորմամբ, որ իբր իրենք սովոր են մարդու հետ առնչվելուն: Այս ամբողջ գործողությունը ևս մեկ տանջանք է կենդանու համար: Հարվածելու, վախի, մի փոքր ուտելիք ստանալու համար ստիպել, որ մարդուն բնորոշ գործողություն անի, դա բարբարոսություն է! Կհամաձայնվե՞ր արդյոք վարժեցնողը լավ աշխատավարձի դիմաց չորեքթաթ ման գալ կամ սկյուռիկի պես թռվռալ. բա ինչի՞ է պետք շանը ստիպել մարդ ձևանալ կամ կապիկի նման թռվռալ: Կենդանին ուղղակի շնչող խաղալիք չէ»:

Հասարակություն more