
Ձերբակալվել է Վարդան Մակարյանը
ՄակարյանNews-ը գրում է, որ կայքի տեղեկություններով` ձերբակալվել է Սերժ Սարգսյանի օրոք նախագահի աշխատակազմի ղեկավար աշխատած Վարդան Մակարյանը:
Նա ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ էր, երբ ՀԷՑ-ը պատկանում էր Սամվել Կարապետյանին: Մակարյանին ձերբակալել են այսօր Կարապետյանների և նրանց հետ փոխկապակցված անձանց բնակարաններում խուզարկությունների արդյունքում:
***
Քննչականից հայտնում են այսօր վաղ առավոտից մեկնարկած խուզարկությունների պատճառը
Կոմիտեից պնդում են, թե ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ
Ըստ հաղորդագրության` փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սամվել Կարապետյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 2016-2024 թվականների ընթացքում կատարել են չորս դրվագ մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:
Դիտեք նաև՝


