▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բերման է ենթարկվել պրոիշխանական բլոգեր GeorgX -ը

Թարմացում-Այսօր ձերբակալվել է իշխանական քարոզիչներից հայտնի Գեորգիքսը, որը ներկայանում է իբրև քաղաքագետ: ՆԳՆ-ից «News.5tv.am»-ին տեղեկացրել են նրան ձերբակալելու հանգամանքների վերաբերյալ.

«Նշված անձը հրավիրվել է Պարեկային ծառայություն, առանց վարորդական իրավունքի վկայականի և առանց համարանիշի տրանսպորտային միջոց վարելու համար կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, նաև հաղորդում կներկայացվի Քննչական կոմիտե»,- ասել են ՆԳՆ-ից:

Բերման  է ենթարկվել  իրեն քաղաքագետ ու ՔՊ-ի աջակից հռչակած բլոգեր GeorgX-ը։

Նշենք, որ այս տարի արդեն 2 անգամ քրեական հետապնդում է հարուցվել բլոգերի նկատմամբ։

Ըստ շրջանառվող լուրերի, մեղադրանքը ներկայացվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածով` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը:

Նույն արարքը կատարելու վերաբերյալ ստացվել էր երկու հաղորդում, մեկը` ապրիլի 4-ին, մյուսը` օգոստոսի 21-ին, որոնցից մեկով մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Մյուս քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։ Բլոգերի նկատմամբ կիրառվել էր երկրից բացակայելու արգելք:

B24.news-ն է գրում ու նշում՝ «թե ինչու է բերման ենթարկվել պրոիշխանական բլոգերը այս անգամ, կներկայացնենք շուտով»։

Հասարակություն more