▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բազմաբնակարան շենքի բնակիչների քթի տակ կատարվում է շինարարություն. Աղեկյան

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ կից գրելով․ «Ահազանգ
Արզումանյան 4 հասցեում՝ բազմաբնակարան շենքի բնակիչների քթի տակ կատարվում է շինարարություն. շինհրապարակը կահավորված չէ նորմերին համապատասխան՝ չկա նախագիծ, չկա շինթույլտվություն և որևէ ծանուցում, թե ի վերջո ի՞նչ է կառուցվում։ Արդյո՞ք հերթական էլիտար բազմաբնակարան շե՞նք է, թե՝ բազմաֆունկցիոնալ համալիր։ Իսկ եթե ապօրինի է կառուցվում, ապա ինչո՞ւ չի ապամոնտաժվում Աջափնյակում ապամոնտաժվող այլ ապօրինի շինությունների նման…»։

Հասարակություն more