▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անհասկանալի է Շիրակի մարզպետի հրապարակման մեջ «Իվանների» մասին հիշատակումը. ՌԴ դեսպանատուն

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը տարակուսանք է հայտնել Շիրակի մարզպետի հայտարարությունների վերաբերյալ

Սոցցանցում կատարած գրառման մեջ Դավիթ Առուշանյանը, պատասխանելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներին, գրել էր, որ «Գյումրին ձեր Նիժնի Տաբորը չէ, իսկ գյումրեցիները՝ ձեր «Իվանները» չեն»։

Դեսպանությունից նշել են, որ ինչ-որ «Իվանների» հիշատակումը ակամայից հիշեցնում է Հայրենական մեծ պատերազմի ժամանակաշրջանի գերմանացի նացիստների բառապաշարը։

«Չէինք ցանկանա մտածել, որ մի մարզի ղեկավարը, որտեղ ծառայություն են իրականացնում ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայողներն ու ռուս սահմանապահները, պաշտոնատար անձ լինելով՝ ընդունելի է համարում հրապարակային հայտարարություններ անել, որոնք կարող են ռուսների նկատմամբ ազգային թշնամանք հրահրել։ Դա հիմնովին հակասում է մեր երկրների ժողովուրդների միջև դարավոր բարեկամության ոգուն»։

Հասարակություն more