▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ԱԺ ընտրությունները կեղծած Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ՏԻՄ ընտրություններում խախտումների համար դիմել իրեն»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԱԺ ընտրությունները կեղծած Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ՏԻՄ ընտրություններում խախտումների համար դիմել իրեն

Վաղուց եմ գրել, կրկնեմ՝ Հայաստանը սարքել են մեծ գժանոց՝ բաց երկնքի տակ։ Հունիսի 7-ի ԱԺ ընտրություններից առաջ, որպես ընտրակաշառք, թոշակները 10 հազար դրամով ավելացրած, պետբյուջեի հաշվին 2 անգամ (մեկը՝ կուսակցական փրայմերիզի անվան տակ) քարոզարշավ արած, նախընտրական քարոզարշավի ժամանակ տոննաներով թխվածք՝ կեքս բաժանած, վարչական ռեսուրսը լիուլի օգտագործած, ԿԸՀ-ի որոշմամբ ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողած Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ՏԻՄ ընտրություններում վարչական լծակներ, ճնշումներ, ԽԾԲ, սպառնալիքներ կիրառած, ընտրակաշառք բաժանող կամ խոստացող քաղաքական ուժերի, թեկնածուների դեմ քվեարկել, այդ դեպքերի առնչությամբ դիմել իրեն կամ իրավապահներին։ Նիկոլ Փաշինյանը վերջում գրել է․ «Կեցցե ժողովրդավարությունը»։ Այստեղ են ասել՝ ուստա տուշի։ Ի՞նչ ժողովրդավարություն, Հայաստանում վաղուց ավտորիտարիզմ է»։

Հասարակություն more