▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանը նոր առողջական խնդիրներ ունի, նաև բնակարանի հարցն է չլուծված

Նասիմ Մուսաևի կողմից հարձակման ենթարկված Անի Ավետիսյանի առողջական վիճակը հետզհետե ծանրանում է։ News.5tv.am-ի հետ զրույցում նա հայտնել է, որ թոքերում հեղուկ է կուտակվում, և հետագայում իրեն վիրահատություն է սպասվում։

«Թոքիս մեջ ջուր է հավաքվում, ասացին՝ սալջարդի նման է եղել։ Սիստեմաներ եմ ստանում, դեղորայք օգտագործում։ Պետք է ռենտգեն անեն, տեսնեն՝ ոնց է։ Սպասում են՝ կարգավորվի, որ վիրահատություն անեն։ Անզգայացում պետք է անեն, դա էլ պետք է՝ ամեն ինչ կարգավորվի, նոր անեն։ Որ ասեմ՝ ցավերը պակասել են, սուտ կլինի, չեմ կարող խաբել։ Մինչև չցավազրկեն, չեն հանգստանում։ Մի քանի ժամը մեկ ցավազրկում են։ Ով էլ իմ փոխարեն լիներ... արդեն քանի օր է՝ մեջքի վրա պառկած եմ, ողջ մարմինս է ցավում»,- ասել է նա։

Անի Ավետիսյանը նաև նշել է, որ բնակարանի խնդիր ունի։ Նրա խոսքով՝ բնակարանի սեփականատերը դեռ չի պահանջել ազատել այն, սակայն պարբերաբար հիշեցնում է բանալիների մասին։

«Էս պահին մենակ էդ տան պահն է, որ պետությունը գոնե... մի բարերար գտնվի, որ ես կարողանամ։ Տան տերը չի ասում՝ դուրս եկեք, բայց անընդհատ ասում է՝ բանալին չտվի՞ն։ Պարզ է, որ իր տունն է ուզում»,- նշել է Անի Ավետիսյանը։

Հասարակություն more