▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«40 օր է, ինչ դու կողքիս չես, իմ ամենահարազատ»․ Թաթուլ Պետրոսյանի քրոջ հուզիչ գրառումը​

Թաթուլ Պետրոսյանի քույրը՝ Նարինե Պետրոսյանը տեսանյութ է հրապարակել եղբորից և կից գրել․​

«40 օր է, ինչ դու կողքիս չես, իմ ամենահարազատ։ Քանի դեռ ես ապրում եմ, դու միշտ ինձ հետ ես լինելու, ինչպես և հայրիկը, որովհետև դուք իմ ՊԱՀԱՊԱՆ ՀՐԵՇՏԱԿՆԵՐՆ եք։ Իմ ամենալավ ԵՂԲԱՅՐ։ Այս տեսանյութը հրապարակեցի այս երգի ներքո, որովհետև եղբայրս շատ լավ ընկեր էր, հավատարիմ ընկերակից, անչափ կենսուրախ մարդ, ով սիրում էր կյանքը։ Ես կարող եմ ժամերով խոսել եղբորս մասին՝ հպարտությամբ, առանց կանգ առնելու…։​

Ուզում եմ անսահման շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր այս 40 օրերի ընթացքում մեր ընտանիքի կողքին էին։ Այն մարդկանց, ովքեր զանգահարում և գրում էին տարբեր երկրներից ու քաղաքներից։ Այն մարդկանց, ովքեր անկեղծ խոսքեր էին գրում եղբորս մասին՝ նույնիսկ չճանաչելով ո՛չ նրան, ո՛չ մեր ընտանիքին։ Շնորհակալ եմ բոլորիդ անչափ։ Իսկ այն մարդկանց, ովքեր վատ բաներ էին գրում կամ ասում, Աստված տա՝ դուք էլ զգաք այն ցավը, որն ապրում ենք ես և իմ ընտանիքը… Ուստի մի՛ ասեք այնպիսի խոսքեր, որոնց մասին ոչինչ չգիտեք»։

Հիշեցնենք, որ Միլենա Պետրոսյանի ամուսինը՝ Թաթուլը, ինքնասպանություն էր գործել Կեմերովոյի կանգառներից մեկում՝ կախվելու միջոցով։

​​Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում​​

Հասարակություն more