▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խուզարկություններ են իրականացվում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Սա երևի հատուկ առաջարկների փաթեթի մեջ է․ Արամ Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին

«Հատուկ ջոկատի ներկայացուցիչների մեքենաներն են, մի շարք ԱԱԾ ծառայողներ են ներսում։ Սպասելի էին նման գործողությունները․․․ Այստեղ դուք իրավաբանություն մի՛ փնտրեք, սա բացառապես գտնվում է քաղաքական պատվերի, քաղաքական հանձնարարականի, քաղաքական հրամանի տիրույթում»,- «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանի տան մոտ նշեց ԱԺ փոխխոսնակ Արամ Վարդևանյանը։

***

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Աղավնի Սուքիասյանը հայտնում է․ «Այսօր վաղ առավոտից Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում։ Խուզարկություններ են տեղի ունենում նաև Կարապետյան ընտանիքի հետ կապվող այլ հասցեներում»:

***

65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔԿ

«ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»,–գրել է Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը։

***

Կարեն Կարապետյանը հայտնում է, որ Նարեկ Կարապետյանի տանը խուզարկությունն ավարտվել է

Նրա խոսքով` երեխաների համակարգիչներն են առգրավվել։

***

ԱԺ հանձնաժողովի նիստում անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի տան խուզարկությանն ու դիմելով ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց. «Խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավարի տանը խուզարկություն է: Ինձ թվում է՝ Նարեկ Կարապետյանն ապրում է Էրմիտաժում. ինչքան էլ քննչականը մտնում խուզարկում, խուզարկում է, մի 3-4 հարկ չի հասցնում խուզարկել, ամեն անգամ մտնում, խուզարկում է»:

Հասարակություն ավելին