Զինծառայողների ինքնասպանության պատճառ որոշ դեպքերում դառնում է ինչ–որ աղանդին հարելը. Քննչական կոմիտեի նախագահը կդիմի ԱԱԾ
«Հիմա այս վերջին օրինակով անձի վրա դաջվածքներ են եղել, որը հոգեբանները ասում են, որ հենց ինքնասպանության հակված անձինք են նման դաջվածքներ անում, և սա ազգային անվտանգության խնդիր է։ Բայց բոլոր դեպքերի մասին չէ խոսքը, մի քանի այսպիսի դեպքեր արդեն ունենք»,–ԱԺ–ում ասաց ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը։
Դիտեք նաև՝
«Գագիկ Ծառուկյանի կալանավորումից հետո, նրա ընտանիքի անդամներից մեկի վերաբերյալ ՔԿ-ն հայտարարություն էր տարածել. ուզում եմ հասկանալ՝ դա որ կարդացել եք, ձեր մասնագիտական ու տղամարդկային արժանապատվությունը նվաստացած չեք համարե՞լ: Ո՞նց եք թույլ տվել, որ ՔԿ-ի անունից նման հաղորդագրություն ընդհանրապես տարածվի»,- բյուջետային քննարկման ժամանակ, դիմելով ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանին, հարցրեց ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը: «Դուք պետք է հանրության առաջ պատասխան տաք՝ մարդու անձնական կյանքի մեջ մտնելու, տարածելու, հատկապես, որ տվյալ դրվագն ընդհանրապես նույնիսկ ապացուցված հանգամանք չէ»,- շարունակեց նա:
Արթուր Պողոսյանն արձագանքեց. «Մենք շարժառիթը պարտավոր ենք ներկայացնել հանրությանը...»:
***
|
ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի ճեպազրույցի ժամանակ լրագրողները շարունակեցին ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի հարցը՝ նշելով․ «Բարոյակա՞ն էր արդյոք այդպիսի հայտարարություն տարածելը», «արդյո՞ք սրա նպատակը իշխանություններին հաճոյանալն ու ձեր աթոռը փրկելը չէր», «դուք չամաչեցի՞ք դրա համար», «դա ամոթալի՞ չէր»։ |
Դիտեք նաև՝
Բյուջետային քննարկման ժամանակ դիմելով ՔԿ նախագահին՝ ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանն ասաց. «Քաղաքացի Ա.Մ-ն Ֆեյսբուքում գրել է. «Նիկո՛լ, քեզ ու ուսապարկերիդ կզացնելու եմ, չոքացնելու եմ, սատկացնելու եմ»: Ինքը հետո մեկնաբանել է, որ, քանի որ Փաշինյանը նման հայտարարություններ է հնչեցրել և ասվել է, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվելու, որովհետև հանցակազմ չկա, մտածել է՝ դե ես էլ գրեմ... բայց իր բախտը չի բերել. ՔԿ-ն էս դեպքում հանցակազմ գտել է: Ինչպե՞ս է ստացվում, որ երբ քաղաքացի Ն.Փ-ն ասում է՝ կզացնելու եմ, սատկացնեմ, հանցակազմ չեք տեսնում, բայց երբ քաղաքացի Ա.Մ-ն է ասում, հանցակազմ տեսնում եք»: Արթուր Պողոսյանն արձագանքեց. «Մենք գնահատում ենք անձը, իրադրությունը, ժամանակը, միջավայրը և նաև դրանից բխող արձագանքները ու ըստ այդմ գնահատում ենք՝ այդ արտահայտությունը այդ իրավիճակում այդ պայմաններում պարունակո՞ւմ է արդյոք Քրեական օրենսգրքով ենթադրյալ արարքի կատարման որևէ հատկանիշ, թե՞ ոչ»:
***
|
«Իշխանական նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանը և «88» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Նարեկ Նալբանդյանը քրեական որևէ վարույթով անցնո՞ւմ են, թե՞ ոչ»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը դիմեց ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանին։ «Հայկ Սարգսյանի հետ կապված ունենք քրեական վարույթ, բայց քանի որ վարույթը նոր ենք ստացել Հակակոռուպցիոն կոմիտեից, կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ, և երբ հասնի այն պահը, երբ կարգավիճակ տալու կամ հանրությանը տեղեկություն տրամադրելու հետ կապված տվյալ ունենանք, անպայման կիրազեկենք»,- պատասխանեց Պողոսյանը։ Դիտեք նաև՝ |
|
|
|
|


