▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սրտի կաթվածից պայմանագրային զինծառայող է մահացել

«Հրապարակ»-ը գրում է, որ կայքի տեղեկություններով՝ այսօր Սյունիքի մարզի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել։

«Մեր ունեցած տեղեկություններով՝ զինծառայողը առողջական խնդիրներ է ունեցել, իսկ մահվան պատճառը, նախնական տվյալներով, եղել է սրտի կաթվածը։

«Նախնական տվյալներով՝ ծառայության հետ չկապված պատճառով պայմանագրայինի հանկարծամահության դեպք արձանագրվել է, նման դեպքերի մասին պաշտպանության նախարարությունը, որպես շատ վաղուց գործող կանոն, չի հաղորդում:

Նշված դեպքը Սիսիանի զորամասի հետ որևէ առնչություն չունի»,- մեզ հետ զրույցում հայտնեց ՊՆ խոսնակը»,-գրում է սկզբնաղբյուրը։

Հասարակություն ավելին