Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
|
Լավ, եկեք մի բան էլ բացատրեմ, որ ուղեղներդ կախի։ Գլոբալ առումով ներկայիս Հայաստանը, ինչպես նաեւ ներկայիս Ադրբեջանը քաղաքական իմաստով հանդիսանում են Ռուսական կայսերական, իսկ հետո էլ ՍՍՀՄ-ի նախագծերը։ Առաջինը Գրիբոյեդովի նախագիծն էր, երկրորդի նպատակը սկզբից Անդրկովկասի թրքախոս մահմեդական զանգվածին կնքելով որպես Կովկասյան թաթար` իրենց կտրել Իրանից, իսկ հետո էլ անունը դնելով ադրբեջանցի, փորձել Իրանից կտրել այդ երկրի ողջ հյուսիսը։ Մոսկվան գիտի, թե ոնց եւ ինչ գործիքակազմերով ա ստեղծել այս նախագծերը, ու դրա համար, եթե ինքը խաղից դուրս ա գալիս, կամ իրեն խաղից հանում են, ինչպես նաեւ վերանում ա այս երկու կիսազգերի միջեւ երկկողմանի թշնամանքը, երկու քաղաքականապես այս չկայացած ազգերի մոտ առաջանում է գաղափարական ու քաղաքակրթական լրջագույն կոլապս: Հայկական քաղաքակրթությունը ստեղծելու համար պետք ա շատ լուրջ ուղեղ ունենաս, որը ոչ Նիկոլը ունի, ոչ էլ ներկայիս ընդդիմությունը։ Իրենցը մանր ջեբկիրությունն ա»: |


