|
«Առուշ Առուշանյանը ոչ թե ՔՊ ցուցակով է հանդես գալու, այլ ՔՊ-ն դաշինք է ձևավորելու այն կուսակցության հետ, որով նա առաջադրվելու է»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի՝ Առուշանյանը ձեր կոշտ քննադատներից էր. հա՞շտ է արդյոք Քաղպայմանագիրը նրա անցյալի հետ հարցին: Փաշինյանի խոսքով՝ իրենք լսել են գորիսեցիների ձայնը: Կարդացեք նաև՝ «ՀՀ-ում գազն էժան չէ. սահմանից մինչև սպառող հասնելու ճանապարհին համեմատած այլ երկրների հետ, ՀՀ-ում գնի գոյացման ամենամեծ հավելաճն է տեղի ունենում»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Թանկանա, չթանկանա, մենք դիվերսիֆիկացնելու ենք. եթե կա հնարավորություն՝ երկրորդ տեղից բերել գազ, գնալու ենք այդ ճանապարհով, երրո՞րդ՝ գնալու ենք այդ ճանապարհով, եթե հնարավորություն կա, որ Թրիփփ-ով գազամուղ անցնի ՀՀ-ով, որը մենք, այդ թվում տրանզիտային վճարներ կստանանք, այդ ճամանապարհով էլ կարող ենք գնալ: Ընդհանուր առմամբ, պիտի ասեմ, որ մենք պատկերացնում ենք մեր անելիքը՝ բոլոր սցենարներում»,- հավելել է նա: |
|
Ճեպազրույցի ժամին խոսելով Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մասին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Մեզ թվում է, թե սփյուռք որ ասում ենք, հաճախ մոռանում ենք, որ դա ուրիշ երկրի մասին ա խոսքը: Գրում ենք, որ ստեղ՝ էս կանենք, էն կանենք, բայց մոռանում ենք, որ ուրիշ երկրի տարածքի մասին ա խոսքը, էդ երկրի համար ընդունելի ա՞, որ այլ երկրի կառավարությունը գալիս, ընդեղ ծրագրեր ա անում: Հայաստանը սփյուռքի մենթորը չպիտի լինի, սփյուռքն էլ Հայաստանի մենթորը չի կարող լինել»: *** |
|
«Մարդիկ մի ամիս առաջ տուռնիկի վրա պտտվում էին, հենց մեղադրանքը տեսնում են, դառնում են մահամերձ, էս ի՞նչ տրամաբանություն ա: Մահամերձ են, ընտրությունների ժամանակ ասեին՝ մահամերձ են»,- ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով քրգործերին ու դրանցով անցնող նախկին պաշտոնյաներին: *** |
|
«Ես խնդրել եմ Գլխավոր դատախազին, ասել եմ՝ վերջին տասը-տասնհինգ տարում ինչքան կարճված գործեր կան անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգության, հանեք, բոլոր գործերը նայեք»,- ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Գնում եմ գյուղեր, մարդիկ բաներ են պատմում, չգիտեմ, գետինն եմ մտնում. ո՞նց կարա տենց բան լինի ընդհանրապես: Ընդ որում՝ դեպքեր, որոնց մասին ամբողջ գյուղը գիտի»: *** |
|
«Խաչատրյան Գագիկը երբ որ լինի ազատության մեջ, երբ իրավական սիմուլյանտություն չանի, ինքը ոչ միայն կքայլի, այլև կվազի, վազելով պիտի գնա, նայի՝ իրա թոշակը նստել ա, թե չի նստել: Նույնը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին»,- ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Խաչատրյանի ու Քոչարյանի գործերին: Նա կրկնել է, որ պետք է հատ առ հատ վերադարձնել ապօրինի գույքը: *** |
|
«Տեղյակ եք, որ ապօրինի գույքի բռնագանձման համակարգով կա կարգավորում, որ հաշտության դեպքում 25 տոկոսը մնում է, 75 տոկոսը՝ վերադարձվում: Հանձնարարել եմ, որ այդ կարգավորումը վերացնեն, չկա՛ այլևս 25 տոկոս»,- հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «8 տարի չեն օգտվել շանսից, հիմա պետք է զրոյացվի. 100 տոկոսը պետք է վերադարձվի»: Դիտեք նաև՝ |
Նիկոլ Փաշինյանը՝ Առուշ Առուշանյանի մասին
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


