ՔՊ-ական նախկին պատգամավոր Միքայել Զոլյանի համար տարօրինակ և զարմանալի է իր ՔՊ-ական ընկերների ոգևորությունը Ամուլսարի հանքի բացման կապակցությամբ։
«Հանքի բացումը աշխարհին և մեզ ուղարկում է մեսիջ, որ Հայաստանը մնում է աղքատ, անկայուն, Ճ կլասի երկիր։ Երկիր, որը ոչ թե զարգանում է, այլ պարզապես գոյատևում»,- հայտարարել է նա։
Ըստ Զոլյանի՝ հանքարդյունաբերությունը զարգացած երկրների մասին չէ, հանքարդյունաբերությունը գաղութների, կիսագաղութների, երրորդ աշխարհի երկրների մասին է։
«Մեծ հաշվով հանքարդյունաբերությունը երիկամդ վաճառելու նման մի բան է։ Դա անում ես որպես ծայրահեղ միջոց, երբ գոյատևելու այլ միջոց չունես։ Իհարկե, կան բացառություններ, ասենք Կանադան, որն ունի անծայրածիր անմարդաբնակ տարածքներ, բայց օրինաչափությունը դա է։ Ինչ-որ տեղ հասկանալի էր հանքի բացումը 2019 թ․-ին, երբ Հայաստանը իրոք Ճ կլասի, գաղութացված երկիր էր, որին նաև սպառնում էր պատերազմ։ Այդ իրավիճակում, գուցե, «երիկամ վաճառելը» արդարացված էր։ Բայց, հիմա ախր մենք ասում ենք, որ իրավիճակ է փոխվել, չէ՞։ Մեր GDP ավելի քան կրկնապատկվել է։ Խաղաղություն է հաստատվել։ Ռուսաստանից և այլ անկայուն երկրներից մարդիկ գալիս են մեզ մոտ, որ փրկվեն պատերազմից և բռնապետությունից։ Շուտով ճանապարհները և սահմանները բացվելու են։ Լուրջ ներդրումներ են մտնում մեր երկիր։ Վերջապես դեպի Եվրոպա ենք գնում։ Բա էլ ի՞նչու ենք մենք հիմա զբաղված «երիկամ վաճառելով»։ Մի հատ էլ ուրախանում և հպարտանում ենք դրանով»,- նշել է ՔՊ-ական նախկին պատգամավորը։


