▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հերթական շոուն և 880 միլիոնը հարկատուների հաշվին»․ Արմեն Եղիազարյան

ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հերթական շոուն և 880 միլիոնը հարկատուների հաշվին։
Հիշում եք չէ թե Փաշինյանը ինչպես էր խոստումներ շռայլում, թե բոլոր համայնքներում պետք է լողավազաններ լինեն, լողը պետք է մասսայականացնել և զարգացնել...
Ուրեմն Վանաձորի լողավազանը տասնյակ տարիներ աշխատում է միայն գարնան և ամռան ամիսներին, տարվա կեսը ցրտի պատճառով չի աշխատում։ Խեղճ լողորդները չեն կարողանում ամբողջ տարին մարզվել և այդ անհավասար պայմանների պատճառով չեն կարողանում նորմալ մարզվեն և արդյունք ցույց տան։ Իսկ ժամանակը սպորտսմենի համար ամենաթանկն է։
Մեկ էլ հոպ, իմանում ենք, որ սեպտեմբերի 10-13-ը Հայաստանի Հանրապետությունում միջազգային բազմօրյա հեծանվավազք պետք է կազմակերպվի, և այդ նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իր հերթական խոշոր դրամաշնորհն է հատկացրել «Սպորտի կառավարման կենտրոն» ՓԲԸ-ին։ Կողմերի միջև օրերս կնքվել է պայմանագիր, որտեղից պարզվում է՝ պայմանագրի գինը 884,000,000 միլիոն դրամ է՝ 2,425,440 դոլար։
Ասեմ որ արդեն մեկ տարուց ավել է անցել մի քանի հայրուր երեխաների ստորագրությամբ դիմում խնդրանք նամակից, որ ուղարկվել էր թե վարչապետին, թե ԿԳՄՍ նախարարին, բայց այդպես էլ որևէ աշխատանք կառավարության կողմից չի ձեռնարկվել ՀՀ երրորդ քաղաքում լողավազանը տարին 12 ամիս աշխատելու կապակցությամբ։ Ասեմ ավելին, որ սեզոնին այդ լողավազան է հաճախում մոտ 800 երեխա։ Իսկ լողավազանի տված էֆեկտը երկարաժամկետ է, այլ ոչ թե ձեր շոուների պես էպիզոդիկ։
Իսկ երբ պետք է հաճոյանալ և փիառվել վարչապետի հեծանիվով դրա համար հարյուրավոր միլիոններ միանգամից գտնվում են։
Հ.Գ. Այ որ ուզում էիք Վանաձորի արհեստական լճում շատրվան տեղադրել, կարող է գոնե դրա փողով ավելի տրամաբանական ու հանրօգուտ գործ անեք, լողավազանը վերազինել համապատասխան պայմաններով»։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին