|
«Իմ տեղեկություններով՝ առաջիկա օրերին տեղի կունենա Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որը նախաձեռնել է հայկական կողմը։ Ընդ որում՝ Կրեմլում ոչ ոք պատրաստ չէ ընդունել Փաշինյանին և, ամենայն հավանականությամբ, հանդիպումը տեղի կունենա Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում»,- այս մասին գրում է բլոգեր Միկա Բադալյանը։ «Դժվար է հասկանալ, թե ինչ հարցով է Փաշինյանը գնում Ռուսաստանի առաջնորդի հետ հանդիպման։ Թվում է՝ նրա կողմից սակարկությունների միակ առարկան քաղաքական բանտարկյալներն են՝ Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը և Ռոբերտ Քոչարյանը։ Ի դեպ, վերջինս ձերբակալվել է արդեն հանդիպման համաձայնեցումից հետո, ինչը միայն ապացուցում է Փաշինյանի՝ «փոխանակման ֆոնդ» ստեղծելու փորձը։ Չպետք է նաև մոռանալ, որ օգոստոսի 28-ին տեղի կունենա դատական նիստ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործով, որոնց աջակցելու բողոքի ակցիա կանցկացվի Մոսկվայում, ինչը Փաշինյանի կարծիքով «փոխանակման ֆոնդի» ծրագրում վերջին հաղթաթուղթն է»,-մասնավորապես գրել է նա։ Նշենք, որ ՇՀԿ գագաթնաժողովը սպասվում է Բիշքեկում՝ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։ |
«Փաշինյանը հանդիպում է խնդրել Պուտինից»․ Միկա Բադալյան
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


